Post by Yerevan State University
43,163 followers
🎊 ԵՊՀ սիրելի՛ շրջանավարտներ, 📆 հունիսի 17-ին՝ ժամը 19։00-ին, հանդիպում ենք ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում՝ միասին նշելու ձեր համալսարանական ուսումնառության ավարտը։ 🪄 Օրը լինելու է հանդիսավոր ու տոնական՝ շնորհավորական խոսքեր, ելույթներ, գլխարկների նետման ավանդական արարողություն և համերգային ծրագիր։ 🎶 Այդ օրը Ձեզ համար ելույթ կունենան «By the Way band»-ը, «D’Litte»-ը և «YereOne project»-ը։ 👩🏻🎓 Այս օրը ձերն է՝ արժևորելու անցած ճանապարհը, արձանագրելու ձեռքբերումներն ու ձեզ հետ տանելու ԵՊՀ-ում ստեղծված ամենաջերմ հիշողությունները։ 🙌 Եկե՛ք միասին դարձնենք այդ օրը հիշարժան։ 📌 Հունիսի 17` ժամը 19։00։ 📍 ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակ #ԵՊՀ #YSU