Post by Tech Week Armenia

1,568 followers

✋ Ջերմ բարևներ Tech Week Armenia կազմակերպչական թիմից, Հուսով ենք բոլորդ լավ եք և առողջ ❤️ Ինչպես արդեն տեղեկացրել էինք Tech Week Goris 2020-ը տեղափոխվում է առայժմ պայմանական ամսաթվով։ Ուրախ ենք տեղեկացնել, որ 2020թ․ նոյեմբերի սկզբին կհայտարարենք Tech Week Goris-ի նոր ամսաթիվը։ Նպատակ ունենալով այս նախագծի միջոցով նպաստել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի ապակենտրոնացմանը և մարզային տեխնոլոգիական կենտրոնների ստեղծմանը՝ մտադրված չենք միջոցառումն իրականացնել առցանց։ Միջոցառումն անպայման կայանալու է ֆիզիկական հարթակում և մենք բոլորս հանդիպելու ենք Գորիսում՝ նշելու հայ տեխնոլոգիական մտքի առաջընթացը։ Սպասեք, նորությունների և մնացեք մեզ հետ։ ✊Կամ լավ է լինելու կամ էլ շատ լավ։

Post content