Post by Smbat Avetyan
Teacher of Energy, Electrical Engineering and Industrial Automation
Առավոտ էր՝ Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը։ Արևի առաջին ճառագայթների ներքո բացեցի «Էլեկտրաէներգետիկայի մասին» օրենքի նախագիծը։ Կարդացի՝ որքան ուժս պատեց։ Նախագիծը 133 էջ է, «Հիմնավորումը»՝ ևս 26։ Պարզապես հիշեցնեմ, որ 2019-ի շուկայի կանոնների մեծ փոփոխություններից հետո սա ոլորտի ամենածավալուն նախաձեռնություններից մեկն է։ Մինչև սեպտեմբերի 17-ը նախագիծը դրված է հանրային քննարկման։ Ունենք նաև ԱԷՀԱ, որտեղ, փառք Աստծո, բիզնես և մասնագիտական քննարկումներ լինում են։ Բայց եթե սա կոչվում է հանրային քննարկում, ապա ակնկալվում է, որ հարցերը բարձրացվեն նաև e-draft-ի պաշտոնական հարթակում, առհասարակ բոլորիս համար՝ բաց, տեսանելի և արձանագրված։ Իհարկե, դա կարելի է անել նաև LinkedIn-ում, միգուցե և Facebook-ում (Боже упаси)։ Հասկանալի է՝ փոքր, 2.5 մլն բնակչությամբ երկրում հաճախ մեկ զանգով կամ մեկ բաժակ սուրճի շուրջ կարելի է սեփական բիզնեսին հուզող հարցերի պատասխանը ստանալ։ Բայց նման մոտեցումը պետական շահի հետ ոչ մի կապ չունի։ Այն ինչ կոչվում է «նախագիծ» չպետք է կուլիսներում «ճշտվի»․ այլ պետք է բաց ու ակտիվ քննարկվի։ Եվ ճշտումներն էլ չպետք է լինեն միայն նրանց համար, ովքեր գիտեն՝ ում զանգել։ Ասելս ի՞նչ է. անհամբեր սպասում եմ նախագծի թեկուզ մեկ կետի շուրջ իրական, բաց քննարկման։ Հետո՝ մի երեք տարուց, ինքներս մեզ չասենք, թե օրենքում բացթողումներ կային, բայց ոչ ոք ժամանակին չխոսեց, այ հիմա էլ բիզնեսը լավ չի ստացվում։ https://lnkd.in/dz6aQw-f #EnergyTransition #ElectricityMarket #Armenia #ASEA #ԱԷՀԱ #SolarEnergy