Post by ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոն

2,121 followers

ՍԻՐԵԼԻ ՀԱՊՀ ՈւՍԱՆՈՂՆԵՐ ԵՎ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ, ՀԱՊՀ ԱՇԽԱՏԱՇՈւԿԱՅԻ ՈւՍՈւՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈւՄ Է. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ և ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 3-ՐԴ և ԲԱՐՁՐ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ և ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ENGINEERING BOOTCAMP/ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները ANEL հայտարարում են «Engineering Bootcamp» ծրագրի մասնակցության հայտերի ընդունումը։ Ինժեներական ճամբարի ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային կարիերան սկսել կամ շարունակել Բարձր տեխնոլոգիական ոլորտում։ Առաջարկվող կրթական ծրագրի, աշխատանքային փորձին նախապատրաստող դասընթացների և իրական նախագծերի վրա աշխատանքի արդյունքում, դու՛ հնարավորություն կունենաս ճամբարի ավարտին անցնելու հարցազրույց ՀՀ-ում գործող Ինժեներական ընկերություններում (NI AM, VanTechnologies, YEA, Project Integration, Integrator, Urartu Aero, ISB AM և այլն) և համալրելու ընկերությունների թիմերի կազմը։ Ծրագրի մեկնարկը՝ սույն թվականի հոկտեմբերի 1-ը։ Վայրը՝ ՀԱՃԼ (ANEL), Տերյան 105: Ծրագրի մասնակցությունն անվճար է։ Ծրագրի տևողությունը՝ 4 ամիս։ Դասերի տևողությունը շաբաթական 2-3 օր, երկուական ժամ։ Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է միջինում շաբաթական 15 ժամ տրամադրել ծրագրին: Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻՆ Նպատակասլաց մարդիկ, ովքեր տեսնում են իրենց մասնագիտական կարիերան ինժեներական տարաբնույթ ընկերություններում։ • Բնագիտական և ինժեներական մասնագիտությունների 3-րդ և բարձր կուրսի ուսանողներ և/կամ շրջանավարտներ, • Ունեն ինժեներական հիմնարար գիտելիքներ, • Ունեն տրամաբանող մտածելակերպ լավ մաթեմատիկական գիտելիքներ, • Պատրաստակամ են աշխատել թիմի հետ, • Ունեն անգլերեն լեզվի միջին մակարդակի իմացություն այդ թվում հաղորդակցման, • Ծրագրավորման լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առվելություն։ ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ Ճամբարի մասնակցությունը մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, ովքեր հաջողությամբ կհանձնեն թեստն ու կանցնեն հարցազրույցը։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, ապա մինչև ս.թ.սեպտեմբերի 28-ը լրացրու հետևյալ հղմամբ հայտաձևը՝ https://cutt.ly/7W9vG0F: Շտապիր գրանցվել, տեղերը սահմանափակ են: Ի՞ՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ. • Ոլորտային արժեքավոր գիտելիքներ, • Գործնական հմտություններ, • Տրամադրող աշխատանքային միջավայր, • Ոլորտային բարձրակարգ մասնագետների հետ շփում, կապեր հայկական ԲՏ ընկերությունների հետ, • Հարցազրույցի հնարավորություն ԲՏ առաջատար ընկերություններում: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարիր (010) 566375 հեռախոսահամարով կամ գրիր [email protected] էլեկտրոնային հասցեին:

Post content