Post by Embassy of the Netherlands in Armenia

763 followers

🇳🇱 Մեծ ուրախությամբ ներկայացնում ենք ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության նոր փոխդեսպան Մարեյն Սպետին։ 39-ամյա Մարեյնը Եվրոպական քաղաքական պատմություն է ուսումնասիրել Ուտրեխտի համալսարանում։ 📍Նա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունում աշխատում է 2015 թվականից սկսած, աշխատելով ինչպես Հաագայում, այնպես էլ ներկայացնելով Նիդերլանդները Բելգիայում՝ Եվրոպական միության մշտական ներկայացուցչությունում, Թուրքիայում և այժմ նաև Հայաստանում։ Մարեյն Սպետը մեծ ոգևորությամբ պատրաստակամ է սկսել իր առաքելությունը՝ ներդրում ունենալով Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ 💬 Անձնական հետաքրքրությունների մասին խոսելիս կիսվում է. «Սպորտով եմ հետաքրքրված, և իմ սիրելի թենիսի հանդիպումների համար ինձ գիշերվա ցանկացած ժամի կարելի է արթնացնել, հույս ունեմ, որ այստեղ ևս հնարավորություն կունենամ խաղալու։ Ես նաև շատ եմ սիրում լեռնագնացությունը և բնությունը, ուստի անհամբեր սպասում եմ ընտանիքիս հետ բացահայտելու Հայաստանը՝ Երևանի սահմաններից դուրս»։ 🇳🇱 We are delighted to introduce Marijn Speth, the new Deputy Head of Mission at the Embassy of the Embassy of the Netherlands in Armenia. 39 year old Marijn studied European Political History at Utrecht University. 📍He has been working for the Netherlands Ministry of Foreign Affairs since 2015, having served both in The Hague and abroad, representing the Netherlands in Belgium at the Permanent Representation to the European Union, in Turkiye, and now in Armenia. Marijn is greatly enthusiastic and ready to begin his mission, looking forward to contributing to strengthening the bilateral relations between Armenia and the Netherlands. 💬 Speaking about his personal interests, he shares: "I'm into sports, and you can wake me up any time of night for my favorite tennis matches, I hope to have the chance to play here too. I also love hiking and nature, so I can't wait to explore Armenia beyond Yerevan together with my family."

Post content