Post by Narek Hakobyan
Project Manager
Բարև բոլորին։ Որպես Project Manager այսօր կխոսեմ շինարարական աշխատանքների ճիշտ հերթականության և կապալառուների աշխատանքների ճիշտ համակարգման մասին․ Շինարարական նախագծի հաջողությունը միայն որակյալ աշխատանքով չի որոշվում։ Այն որոշվում է տասնյակ կապալառուների, ենթակապալառուների և մատակարարների միջև ստեղծված համակարգված համագործակցությամբ։ Ամենաբարդ նախագծերում տարբեր աշխատանքներ պետք է իրականացվեն ոչ միայն ճիշտ հերթականությամբ, այլ նաև զուգահեռ՝ առանց միմյանց խոչընդոտելու։ Երբ շինարարական, MEP, ինտերիերի, ֆասադային և այլ մասնագիտացված թիմերը գործում են մեկ միասնական պլանի շրջանակում, նախագիծը շարժվում է կանխատեսելի և վերահսկելի ճանապարհով։ Project Manager-ի հիմնական առաքելություններից մեկն է ճիշտ ժամանակին ճիշտ կապալառուին տրամադրել աշխատանքային ճակատ, կանխել աշխատանքների բախումները և ապահովել, որ յուրաքանչյուր թիմ հասկանա իր դերը ընդհանուր գործընթացում։ Նույնիսկ մեկ կապալառուի ուշացումը կարող է շղթայական ազդեցություն ունենալ ամբողջ նախագծի ժամանակացույցի վրա։ Իմ փորձից կարող եմ ասել, որ հաջողված նախագծերի հիմքում ոչ միայն տեխնիկական գիտելիքներն են, այլև կապալառուների արդյունավետ համակարգումը, հստակ հաղորդակցությունը, պատասխանատվության բաշխումը և աշխատանքի ճիշտ հաջորդականության կառավարումը։ Ի վերջո, շինարարությունը կառույց կառուցելու մասին չէ միայն․ այն մարդկանց, գործընթացների և ժամանակի արդյունավետ կառավարման արվեստ է։ #ConstructionManagement #ProjectManagement #FitOut #Construction #ContractorManagement #Leadership #ProjectPlanning #RiskManagement VGM Projects LLC