Post by Mikayel Grigoryan
General Manager at CCCI 😎 HR and Labor code specialist
Կիսվում եմ Anna (Papoyan) Grigoryan-ի կատարած հարցման արդյունքներով, քանի որ արդեն 138 հոգի պատասխանել են՝ չեմ կարծում, որ որևէ սկզբունքային փոփոխություն լինի այս ընթացքում։ ============================================== 🤯 Այսպիսով շուրջ 140 HRM-ների կեսից ավելին աշխատանքային փորձ չունեցող ուսանողների CV-ներում կարևորում է կամավորական աշխատանքների մասնակցած լինելու մասին ինֆոն։ 🫤 Սա, գոնե իմ կարծիքով, տարօրինակ ու մտահոգիչ է։ Լավ, CV-ում նշված է, որ մարդը մասնակցել է ինչ-որ կամավորական աշխատանքների, դա հաստատ վատ չէ։ Բայց ինչպե՞ս է իրեն դրսևորել, կամ գործատուին դա առհասարակ ի՞նչ ինֆորմացիա է տալիս։ 😈 Ակամայից մտածում ես ձրի/էժան աշխատուժ շահագործելու պոտենցիալ տեսնելու և այդ պոտենցիալը գնահատելու մասին։ No bueno․ ------------------------------------------------------------------------------ 🧐 Անցնենք սոֆթ սքիլերին։ 33%-ը կարևորում է CV-ում նշված սոֆթ սքիլերը։ 👩🎓 Ուսանողների հետ աշխատած մարդիկ, կարծում եմ, որ կհաստատեն, որ CV-ում նշվածի ու իրականության միջև կարող է անդունդ լինել։ Դա նրանից չէ, որ մեր ուսանողները վատն են կամ վստահելի չեն, բնա՛վ։ Բայց նրանք հազիվ թե ունենա հիմքեր՝ աշխատանքային միջավայրում իրենց կարևոր փափուկ հմտությունները բացահայտելու համար։ 🫠 Մարդիկ իրենց CV-ում նշում են Problem solving-ը որպես Soft skill, ու երբ որ հարցնում ես այդ սքիլի դրսևորման օրինակի մասին՝ ասում են, բանը, մի օր լսարանի դուռը փակ էր, գնացի դեկանատից բանալին բերեցի, problem solve արեցի (ասենք, դա ավելի շուտ leadership-ա էլի)։ Մի խոսքով, սա ևս զարմանալի էր ինձ համար։ ----------------------------------------------------------------------------- 🤡 Մոտիվացիոն նամակի մասին լռեմ՝ հարգելով բոլորի ժամանակը։ ----------------------------------------------------------------------------- 😎 Ինքս այն համեստ 6%-ի մեջ եմ, ով նշված ընտրանքում առավել կարևորություն է տվել բարձր առաջադիմությանը, քանի որ դա խոսում է մարդու՝ իր առջև դրված խնդիրները լուծելու ունակության մասին։ Ինձ նույնիսկ հետաքրքիր չի, թե ոնցա մարդ դա անում՝ զուբրիտ, ուսման տաղանդ, ճարտար լեզու՝ կապ չունի․ կարևորը, որ մարդ լուծումա իր առջև դրված խնդիրը։ ----------------------------------------------------------------------------------- 🫵 Իսկ դո՞ւք ինչ կարծիքի եք, եթե ունեք՝ խորհուրդ կտամ գտնել Աննայի հարցումը և քվեարկել։ —---------------------------------------------------------------------------------- Շնորհակալություն Աննային հետաքրքիր հարցում կազմակերպելու համար։