Post by M.A.M educational movement

1,149 followers

🩵 Յուրաքանչյուր պատմություն մեզ համար ավելին է, քան պարզապես կարծիք։ Անդրեաս Վիմմերը (Andreas Wimmer), C-QUADRAT Ampega Asset Management Armenia -ի տնօրենների խորհրդի նախագահը, վստահ է, որ լեզուն լավագույն ճանապարհն է՝ ճանաչելու ժողովրդի մշակույթը, պատմությունն ու արժեքները։ Հենց այդ համոզմամբ էլ նա սկսեց իր հայերենի ուսուցման ճանապարհը M.A.M-ում, իսկ այսօր սիրով կիսվում է իր փորձով և պատմում, թե ինչ է տվել իրեն այդ ճանապարհորդությունը։ Մեզ համար մեծ պատիվ է, երբ աշխարհի տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մարդիկ ընտրում են M.A.M-ը՝ Հայաստանի, հայոց լեզվի ու մշակույթի հետ իրենց կապն ավելի ամրապնդելու համար։ Շնորհակալ ենք, Անդրեաս, վստահության, ջերմ խոսքերի և մեզ հետ այս գեղեցիկ ճանապարհն անցնելու համար։ Եթե դուք էլ եք ցանկանում սովորել հայերեն՝ անկախ նրանից, թե աշխարհի որ երկրում եք ապրում, սիրով հրավիրում ենք միանալ M.A.M ընտանիքին։ 📩 Գրեք մեզ կամ գրանցվեք անվճար փորձնական դասի և սկսեք ձեր հայկական ճանապարհորդությունը։

Post content

Video Content