Post by Lusine Aleksanyan

Conversion-Focused Copywriter | Content Strategist | Websites, Content & Messaging that sell

Դու կարաս գուշակես, թե էս որ ընկերության գովազդն ա... «Հայկական քոփիրայթինգ» #2 🔴 Բովանդակային թերությունները՝ 🔻 Անիմաստ բառախաղ. կարաս-կարաս բառախաղը բովանդակությանը չի համապատասխանում: Ով հայրենիքում չի, իհարկե, կարող ա վերադառնալ հայրենիք: Չեն կարող վերադառնալ միայն արտաքսվածները, երկրից «փախածները», հետախուզության տակ գտնվողները: Նրանք նաև ՉԵՆ կարող կարդալ այդ տեքստը: 🔻 Քերականական սխալ. ոչ թե՝ կարաս, այլ՝ կարող ես: Հասարակական հասանելիության վահանակի վրա խոսակցական լեզվով գրելը պետք ա ունենա խիստ արդարացված հիմքեր: 🔻 Անհասկանալի կապ. ի՞նչ կապ ունի հանրային սննդի օբյեկտը հայրենադարձության հետ: Եթե իհարկե աշխատատեղեր չի բացել հատուկ հայրենադարձների համար: Բայց այդ դեպքում Հայաստանում արդեն իսկ կան մեծ թվով հայրենադարձներ, աշխատանքի հրավիրել կարելի ա նախ նրանց: 🔻Վայրի անհամապատասխանություն. վահանակը տեղադրված էր մետրոյում: Եթե կարդացողը Հայաստան ա եկել որպես զբոսաշրջիկ, հավանականությունը, որ նա կշրջի մետրոյով, ձգտում ա զրոյի: #armenian #copywriting

Post content