Post by Lusine Aleksanyan

Conversion-Focused Copywriter | Content Strategist | Websites, Content & Messaging that sell

Նոր ցիտատներ "Լինկդինյան ստոիցիզմ" գրքից 😌 Հեղինակ՝ Lusine Aleksanyan 1. Ոմանք լռում են, որովհետև դեռ սովորում են։ Մյուսները՝ որովհետև LinkedIn-ում դա չի մոնետիզացվում։ 2. Ոչինչ այնքան արագ չի արժեզրկվում, որքան «անկեղծ» գրառումը, եթե այն ունի լավ մտածված call to action։ 3. Մարդը հազվադեպ է ստում այնքան համոզիչ, որքան այն պահին, երբ հայտարարում է, որ իրեն «կարծիքները չեն հետաքրքրում»։ 4. Եթե բոլորն առաջնորդ են, մնում է միայն պարզել, թե ով է դեռ աշխատում։ 5. LinkedIn-ի ամենատարածված սուպերհերոսը այն մարդն է, ով ամեն շաբաթ «դժվար, բայց կարևոր դաս է սովորում», ու զարմանալիորեն միշտ հասցնում է դրա մասին գրառում անել նույն օրը։