Post by Lilit Varosyan

Customer service specialist at IDBank CJSC ,COAF Alumni

Երբ երիտասարդներին տրվում է հնարավորություն ոչ միայն սովորելու, այլև իրենց գիտելիքներով փոփոխություն ստեղծելու, ծնվում են համայնքային ծրագրեր, որոնք կարող են իրական ազդեցություն ունենալ մարդկանց կյանքի վրա։ Հենց այս գաղափարն է ընկած Children of Armenia Fund (COAF) - ի համայնքային զարգացման ծրագրերի հիմքում. կրթաթոշակառուները ոչ միայն ձեռք են բերում գիտելիքներ, այլև դրանք վերադարձնում են իրենց համայնքներին՝ իրականացնելով սեփական նախաձեռնությունները և լուծումներ առաջարկելով տեղական խնդիրներին։ Ողջույն, ես Լիլիթ Վարոսյանն եմ՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից, և այսօր մեծ սիրով ցանկանում եմ պատմել իմ համայնքային զարգացման ծրագրի՝ «Ուժ կրթության միջոցով» նախաձեռնության մասին։ Ծրագրի գաղափարը ծնվեց այն համոզմունքից, որ կրթությունը լավագույն ներդրումն է երիտասարդների ապագայում։ Որպես ֆինանսների ոլորտի մասնագետ՝ ցանկացա ստեղծել մի նախաձեռնություն, որը 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներին կտրամադրեր ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական հմտություններ, որոնք կօգնեն նրանց կայացնել ավելի պատասխանատու որոշումներ, արդյունավետ կառավարել իրենց ժամանակը և վստահորեն կողմնորոշվել արագ փոփոխվող թվային աշխարհում։ Ծրագրի շրջանակում Ալավերդու պետական քոլեջում անցկացվեցին ինտերակտիվ դասընթացներ՝ նվիրված՝ 🕒 Ժամանակի արդյունավետ կառավարմանը, 💰 Ֆինանսական գրագիտությանը, 🗣️Ինչպես կազմել գրագետ CV և ներկայանալ հարցազրույցներին թեմաներին, 🤖 Արհեստական բանականության (AI) անվտանգ և արդյունավետ կիրառմանը։ Ծրագիրը կառուցվել էր մասնակցային և գործնական ուսուցման սկզբունքով։ Դասընթացների ընթացքում ուսանողները մասնակցեցին քննարկումների, լուծեցին իրական իրավիճակների վրա հիմնված առաջադրանքներ, աշխատեցին թիմերով, իրենց գիտելիքները ստուգեցին Kahoot ինտերակտիվ խաղերի միջոցով և քննարկեցին այնպիսի թեմաներ, որոնց հետ շուտով կհանդիպեն իրենց մասնագիտական և անձնական կյանքում։ Ինձ համար այս նախաձեռնությունն արժեքավոր էր ոչ միայն որպես իրականացված համայնքային ծրագիր, այլև որպես կարևոր փորձառություն։ Այն հերթական անգամ ցույց տվեց, որ համայնքի զարգացման համար միշտ չէ, որ անհրաժեշտ են մեծ ռեսուրսներ. երբ կա գիտելիք, նախաձեռնողականություն և պատրաստակամություն կիսվելու այդ գիտելիքով, հնարավոր է ստեղծել իրական ազդեցություն։ Սա ինձ համար առավել ազդեցիկ և պատասխանատու էր այն առումով, որ ես դասընթաց էի վարում այն հաստատությունում՝ որտեղ սկսել էի իմ հաջող մանագիտական, կրթական կարերիայի ուղին՝ որպես ուսանող։ Հուսով եմ, որ այս դասընթացները մասնակիցների համար կդառնան ոչ միայն նոր գիտելիքների աղբյուր, այլև առաջին քայլը դեպի ավելի պատասխանատու ֆինանսական որոշումներ, արդյունավետ ժամանակի կառավարում և ժամանակակից տեխնոլոգիաների գիտակցված օգտագործում։ Շնորհակալ եմ ստացված համագործակցության և դասընթացների կատարման թույլտվության համար իմ կրթօջախին՝ Ալավերդու պետական քոլեջին🤝🎓🤍։ Շնորհակալ եմ իմ սրտի Children of Armenia Fund (COAF) -ին ինձ կյանքեր փոխող համայնքային նախաձեռնությունների մի մասնիկը դարձնելու և իմ մեջ նոր Լիլիթ արթնացնելու համար💛։ Շնորհակալ եմ սիրելի ՔՈԱֆ-ցի մարդիկ՝ ողջ ուսումնական տարվա ընթացքում տրված մշտական աջակցության և մոտիվացիայի համար՝ Shushanik Boyajyan 💛, Laura Yesayan 💛

Post contentPost contentPost contentPost contentPost content