Post by Legal and Tax Consulting
378 followers
Ուրախ ենք հայտնել մեր ընկերության կողմից ձեռք բերված կարևոր միջանկյալ դատավարական արդյունքի մասին միջազգային առևտրային վեճի շրջանակներում, որը քննվում է Անգլիայի և Ուելսի Բարձր դատարանի Գործարար և գույքային գործերով դատարանների Թագավորի նստավայրի բաժնի Առևտրային դատարանում (Commercial Court)։ Մեր ընկերությունը ներկայացնում էր պատասխանողների շահերը այն գործով, որով հայցվորը պահանջում էր կիրառել interim anti-suit injunction՝ նպատակ ունենալով արգելել մեր վստահորդներին Հայաստանի Հանրապետության դատարաններում նախաձեռնել կամ շարունակել դատական վարույթներ։ Դատարանը մերժել է հայցվորի միջանկյալ դիմումը՝ արձանագրելով, որ տվյալ պահին դրա կիրառման համար բավարար հիմքեր չկան։ Միաժամանակ դատարանը հաշվի է առել մեր կողմից ներկայացված գրավոր դիրքորոշումը և թույլատրել է հետագա դատավարության ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավունքի վերաբերյալ փորձագիտական ապացույցներ։ Գործի քննությունը շարունակվում է, իսկ վերջնական դատական լսումը նշանակված է 2026 թվականի նոյեմբերին։ Legal and Tax Consulting LLC-ն շարունակում է ներկայացնել իր վստահորդների շահերը միջազգային բնույթ ունեցող բարդ դատավարական և արբիտրաժային գործընթացներում։