Post by Hetq Media Factory
700 followers
Հետք Մեդիա Գործարանը պաշտոնապես բացեց դռները 💚 Երեկ Հետք Մեդիա Գործարանում մեկնարկեց ուսումնական գործընթացը։ Օրվա առաջին հատվածում ուսանողներն անցան iOS համակարգի կիրառման դասընթաց Սամսոն Մարտիրոսյանի հետ։ Այնուհետև դասախոս, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կարիերայի կենտրոնի մասնագետ Ani Hovsepyan-ն ուսանողներին ծանոթացրեց պրոֆեսիոնալ նամակագրություն վարելու և մասնագիտական միջավայրում հաղորդակցվելու սկզբունքներին։ Կողմնորոշման առաջին օրն ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետ Artak Kolyan-ը ներկայացրեց Google Classroom հարթակը, որի միջոցով իրականացվելու է ուսումնական գործընթացը։ Օրը եզրափակվեց Հետք Մեդիա Գործարանի առցանց բացման տեսանյութը դիտելով, որը հեռարձակվեց նաև մեր ֆեյսբուքյան էջում՝ https://bit.ly/32HG0sc: — 📸 © Նարեկ Ալեքսանյան Հետք Մեդիա Գործարանը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: