Post by Hakob Sununu

Group Operational Risk Management Head | Executive Leader | Fraud Prevention, Risk, Data Privacy & Operational Resilience

​🖥️❌ Error 523. Երբ նախարարության տեխնիկական պատրաստվածությունը չի անցնում «անցողիկ շեմը» 🎓 ՀՀ բուհեր դիմած բոլոր խեղճ դիմորդները երեկ ուշ երեկոյից մինչև հիմա կատաղի պայքարի մեջ են dimord.am կայքի հետ՝ իմանալու՝ ընդունվել են բուհ, թե ոչ։ ​Եվ այս պայքարն ավելի թեժ է թվում ու կատաղի, քան 1 տարվա պարապմունքի չարչարանքներն ու քննությունների ժամանակվանը։ ​Հարգելի՛ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, այսքան զարգացած դարաշրջանում արդյո՞ք այդքան դժվար էր հզորացնել կայքը սպասարկող սերվերային համակարգը և նաև տվյալները ուղարկել դիմորդների անհատական էլ. փոստերին ու հեռախոսահամարներին։ Համբերություն եմ մաղթում բոլոր դիմորդներին և նրանց հարազատներին այս դժվարին գործում։ ​#dimord2026 #armenia #education #govtech #itinfrastructure #servercrash #customerexperience #digitaltransformation

Post content