Post by Gor Vardanyan
Rector at National Polytechnic University of Armenia, Leading Higher Education
Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները շարունակում են մեդալներ նվաճել Հայաստանի համար։ 🇦🇲 🥈🥉 Ուրախությամբ հայտնում եմ, որ Ֆիզիկայի միջազգային 56-րդ օլիմպիադայից Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները վերադառնում են 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով։ Հուլիսի 4–12-ը Կոլումբիայի Հանրապետության Բուկարամանգա քաղաքում անցկացված Ֆիզիկայի միջազգային 56-րդ օլիմպիադային մասնակցել են Պոլիտեխնիկի ավագ դպրոցի երկու աշակերտներ։ Օլիմպիադային մասնակցել է ավելի քան 90 երկրի 381 ներկայացուցիչ։ Մեր դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գառնիկ Գավալջյանը արժանացել է արծաթե մեդալի, իսկ Էմիլ Հարությունյանը՝ բրոնզե մեդալի։ Շնորհավորում եմ մեր աշակերտներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին այս կարևոր հաջողության կապակցությամբ։ Մենք շարունակելու ենք ամեն կերպ աջակցել մանկավարժներին, երիտասարդ մասնագետներին և աշակերտներին, որպեսզի Հայաստանը տարեցտարի ունենա ավելի շատ միջազգային նվաճումներ, իսկ մեր եռագույնը ծածանվի առարկայական միջազգային օլիմպիադաների բարձր հարթակներում։ National Polytechnic University of Armenia