Post by Gayane Tashyan

Specialist at International Relations Department | Lecturer at ASUE College | MBA | PM & HR Experience

Տեխնոլոգիական կրթությունը վաղուց այլևս սահմաններ չի ճանաչում՝ դառնալով մրցունակության և անձնական հաջողության կարևորագույն գրավականներից մեկը։ Ինչպե՞ս է միջազգային փորձը ազդեցություն գործում Հայաստանում ՏՏ ոլորտի վրա, և ի՞նչ հնարավորություններ են բացվում ուսանողների համար միջազգային և տեղական շուկաներում։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու «Տեխնոլոգիական կրթությունն առանց սահմանների․ միջազգային փորձը և ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում» խորագրով պանելային քննարկմանը։ Միջոցառման ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները կկիսվեն իրենց փորձով՝ անդրադառնալով կրթության, միջազգայնացման և կարիերայի փոխկապակցվածությանը։ Մեր հյուրերն են՝ Ռուբեն Մեսչյան (Rouben Meschian) – JS Conf Armenia ընկերության համահիմնադիր, YerevaNN-ի խորհրդի անդամ, ծրագրային ապահովման ճարտարագետ։ Արման Աթոյան (ARman Atoyan – X-TECH և ARLOOPA ընկերությունների հիմնադիր, տեխնոլոգիական ձեռներեց, AR/VR Evangelist։ Սամվել Մարտիրոսյան (Samvel Martirosyan) – CyberHUB ընկերության համահիմնադիր, Արդի Ակադեմիայում մարքեթինգի բաժնի դեկան, eqwefy ընկերության տեղեկատվական անվտանգության տնօրեն, տեղեկատվական անվտանգության և մեդիափորձագետ։ Քննարկման առանցքային թեմաները՝ Միջազգային փորձի տեղայնացումը և ազդեցությունը մասնագիտական կարողությունների վրա։ Տեխնոլոգիական կրթությունը որպես հաջողակ կարիերայի հիմնաքար։ Կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը ՏՏ ոլորտում։ Ե՞րբ՝ Ապրիլի 17-ին, ժամը 15:30-ին Որտե՞ղ՝ ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքի ճեմասրահ (2-րդ հարկ), Տերյան 105 Մուտքն ազատ է՝ պարտադիր գրանցմամբ։ Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով. https://lnkd.in/dFYimqSc National Polytechnic University of Armenia

Post content