Post by Development and Investments Corporation of Armenia UCO CJSC
278 followers
ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԶԳԱՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԶԳԱՅՈՒՆ ԿԱՆԱՉ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ Այսօր՝ հունիսի 18-ին, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի դահլիճում կայացել է «Ինչպե՞ս դառնալ գենդերային զգայուն ֆինանսական կազմակերպություն» և «Գենդերային զգայուն կանաչ ֆինանսների տիրապետում» թեմաներով դասընթաց, որը վարել է գերմանական “IPC – Internationale Projekt Consult GmbH” խորհրդատվական ընկերության փորձագետ, կանաչ ֆինանսների նախաձեռնություններում գենդերային հարցերին վերաբերող գործունեության իրականացման պատասխանատու Վիկտորիա Ստեֆանիուկը: Դասընթացի ընթացքում Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի աշխատակիցներին ներկայացվել է գենդերային զգայուն կանաչ ֆինանսների տիրապետման գործիքակազմը, հարցուպատասխանի ձևաչափով քննարկել են թեմային առնչվող հարցեր: Էներգախնայողության ոլորտում ֆինանսավորման ծրագրերի ներդրման մեծ փորձ ունեցող “IPC – Internationale Projekt Consult GmbH” խորհրդատվական ընկերությունը KfW-ի կողմից ֆինանսավորվող «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում» ծրագրի շրջանակում իրականացնում է էներգաարդյունավետ բաղադրիչի տեխնիկական օժանդակություն: ---------------------- Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան (DICA) վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: #DICA #IPC #How_to_Become_a_Gender_Responsive_Financial_organization #Mastering_Gender_Responsive_Green_Finance