Post by DEEP. Marketing. Branding
937 followers
Հայկ, 9 տարեկան, Ստեփանակերտ Առավոտ շուտ մայրիկն արթնացավ, ասաց՝ սալյուտ ա։ Մենք նայեցինք պատուհանից, օդը սև էր։ Ես հասկացա՝ ինչ է պատահում, բայց չէի ուզում այդ մասին մտածել։ Տրաքոցների ձայնից վախեցել, լացում էի (աղբյուրը՝ Mediamax.am) Ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական գործողությունների արդյունքում արցախցի երեխաների իրավունքները շարունակում են կոպտորեն խախտվել: Հակառակորդի թիրախում են մանկապարտեզներն ու դպրոցները: Միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով արգելված զենքով ռմբակոծվել է Արցախի 10-ից ավել դպրոց և մի քանի մանկապարտեզ, որի արդյունքում արցախցի 24.000 երեխա զրկված է կրթություն ստանալու տարրական իրավունքից: Դիմում ենք միջազգային կառույցներին. վստա՞հ եք, որ այս ահաբեկիչների հաջորդ թիրախը ՁԵՐ երկիրը չէ: Բացառապես ԲՈԼՈՐ երեխաներն ունեն խաղաղ մանկություն ունենալու, կրթվելու և երջանիկ լինելու տարրական իրավունք: Ու թող սա լինի պատերազմ տեսած մեր վերջին սերունդը: #Հաղթելուենք #dontbesilent #openyoureyes #artsakhstrong #armenia #stopazerbaijan #stopturkey #stopazerbaijansaggression #OSCE #NATO #UnitedNations #humanrights #humanrightsviolation