Post by Creative Europe Desk Armenia

246 followers

📢 Միջազգային համաժողով՝ նվիրված արվեստագետների և մշակույթի ոլորտի աշխատողների կարգավիճակին Լեհաստանում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի գրասենյակը Creative Europe Desk Poland՝ Եվրոպական տեսալսողական աստղադիտարանի (European Audiovisual Observatory) հետ համատեղ, կազմակերպում է համաժողով, որի առանցքում Եվրոպայում արվեստագետների, մշակութային և ստեղծարար ոլորտի մասնագետների իրավունքներն ու աշխատանքային պայմաններն են։ 📅 Երբ՝ հունիսի 11, 2026թ. ⏰ Ժամը՝ 11:00-17:00 📍 Վայրը՝ Վարշավա և առցանց (online) Միջոցառման ընթացքում կքննարկվեն ոլորտի հիմնական մարտահրավերները և այն լուծումները, որոնք կարող են բարելավել աշխատողների սոցիալական պաշտպանվածությունը, վարձատրությունը և մասնագիտական կայունությունը։ 🎯 Ում համար է՝ Մշակութային, գեղարվեստական և տեսալսողական ոլորտների մասնագետների համար։ 🗣️ Լեզուները՝ լեհերեն և անգլերեն։ 🔗 Իմացե՛ք ավելին և գրանցվե՛ք այստեղ. https://lnkd.in/di8GcJBB #ՍտեղծագործԵվրոպա #CreativeEurope #ԱրվեստագետիԿարգավիճակ #Մշակույթ #Համաժողով

Post content