Post by Code Republic Lab
2,122 followers
💬 Ամեն չորս տարին մեկ անգամ մաթեմատիկոսների կյանքում շատ կարևոր իրադարձություն է, որին պատրաստվում և սպասում են բոլոր մաթեմատիկոսները: Խոսքը հեղինակավոր Ֆիլդսյան մրցանակների (մեդալների) հանձնման մասին է, որի ընթացքում պարգևատրվում են ոլորտի լավագույնները: Առաջին անգամ անցկացվել է 1936 թվականին, իսկ 1950 թվականից ամեն չորս տարին մեկ Մաթեմատիկայի միջազգային կոնգրեսի ժամանակ տեղի է ունենում մրցանակաբաշխություն, որի ժամանակ երկու, երեք կամ չորս երիտասարդ մաթեմատիկոսների, որոնց տարիքը չի գերազանցում 40-ը, հանձնում են մեդալները: 🥇 Մրցանակն ու մեդալը անվանված են Ջոն Ֆիլդսի (John Fields) պատվին, ով 1924 թվականին Տորոնտոյում կայացած VII միջազգային մաթեմատիկական կոնգրեսի նախագահն էր։ Նա առաջարկել էր յուրաքանչյուր կոնգրեսի ժամանակ երկու մաթեմատիկոսի պարգևատրել մեդալով ի նշան գնահատանքի: Ֆիլդսյան մրցանակը կազմում է 15000 կանադական դոլար, իսկ մեդալը 583 հարգի ոսկուց է։ Մեդալի երեսին Արքիմեդի կիսադեմն է և լատիներեն գրված է «Transire suum pectus mundoque potiri» («Գերազանցել մարդկային սահմանափակումը և նվաճել Տիեզերքը»), հակառակ երեսին գրված է «Congregati ex toto orbe mathematici ob scripta insignia tribuere» («Մաթեմատիկոսները, բոլոր երկրներից, մեծարում են հիասքանչ ներդրումը իմացության մեջ»)։ #coderepublic #ընտրիրբարդճանապարհը