Post by Christine Geghamyan

Business Development | Client Relations | Team Leadership

Խնդիրը նորը սկսելը չէ։ Խնդիրը հինը թողնելն է։ Նոր բան սկսել կարող ես ցանկացած պահի, բայց թողնել այն, ինչ արդեն ստացվում է շատ ավելի դժվար է։ Քանի որ այնտեղ արդեն կա վստահություն, կա հաջողություն, կա արդյունք։ Մարդիկ ավելի շատ մտածում են ոչ թե «կարո՞ղ եմ սկսել», այլ «արժե՞ թողնել»։ Այսօր Career City Fest -ում «Ռեստարտ 40 տարեկանում» պանելային քննարկումն է, որի մոդերատորը մեր Vahagn Karamyan-ն է, ում “նորից սկսելը” երբեք չի վախեցնում)) Հետաքրքիր կլինի լսել ու հասկանալ ինչ գին ունի ռեստարտը մեզ համար, որովհետև այն սկսելու մասին չէ, այն ստացվածը թողնելու մասին է։