Post by Career City Fest

2,011 followers

Mariana Edilyan-ը՝ Future Career Conf-ի պանելային քննարկման բանախոս Թեմա՝ 5 սերունդ, 1 ռիթմ. ավանդույթների ու նորարարության կենտրոնում Մարիանա Էդիլյանը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար «Viva» (Վիվա Արմենիա ՓԲԸ) ընկերության Մարդկային ռեսուրսների վարչության ղեկավարն է։ Նա ոլորտի հմուտ մասնագետ է՝ ՄՌԿ կառավարման ավելի քան 16 տարվա փորձով, որը կուտակել է մանրածախ առևտրի, բանկային և տեխնոլոգիական բնագավառներում: Մարիանան նաև ավելի քան 14 տարվա աշխատանքային ուղի է անցել միջազգային կազմակերպությունների համայնքային զարգացման ծրագրերում: Նրա մասնագիտական փիլիսոփայության հիմքում մարդն է. նա հավատացած է, որ հենց HR-ը պետք է լինի ցանկացած ընկերության փոփոխությունների հիմնական շարժիչ ուժը: Career City Fest-ի շրջանակում Մարիանան կմասնակցի Future Career Conf-ի պանելային քննարկմանը՝ կիսվելով իր փորձով այն մասին, թե ինչպես է հնարավոր միավորել 5 տարբեր սերունդների մեկ ընդհանուր ռիթմի մեջ՝ պահպանելով ավանդույթներն ու խթանելով նորարարությունը: 🗓 Ապրիլի 18 և 19 📍 Մերիդիան էքսպո կենտրոն FCC-ի հովանավորն է Inecobank CJSC-ը: 🚀 Բաց մի՛ թող պահը և գրանցվի՛ր Career City Fest-ին հիմա: Հղումը՝ https://lnkd.in/dTgpKZpF

Post content