Post by BSC Business Support Center

1,694 followers

«ՏՏ Նախագծերի Կառավարում» դասընթացի շրջանակներում մեր մասնակիցները դեռ ուսումը չավարտած գրանցում են հաջողություններ ՏՏ ոլորտում, ինչն անգնահատելի ձեռքբերում է։ 💥Ներկայացնում ենք մեր մասնակցի ամենահամարձակ որոշման ամենահետաքրքիր պատմությունը: Մասնակից, ով դասընթացի առաջին իսկ օրերից աչքի ընկավ իր աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ։ ⬇️ "Արդեն 10 տարի աշխատում եմ հեռուստատեսային ոլորտում, լրագրող եմ։ Լուսաբանել եմ տարբեր ոլորտներ՝ կրթություն, մշակույթ, առողջապահություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Այնպես ստացվեց, որ պարզ հետաքրությունը IT PM-ով վերաճեց ավելի լուրջ մի բանի։ Պարզվեց' IT ոլորտը լրագրությունից պակաս չի հետաքրքրում ինձ։ Հենց ճիշտ ժամանակին ստացա աշխատանքի առաջարկություն, որի արդյունքում կայացրեցի կյանքիս ամենանակտրուկ որոշումներից մեկը՝ թողնել այն մասնագիտությունը, որտեղ 10 տարվա աշխատանքային փորձ ունեմ և սկսել աշխատել մի ուղղությամբ, որտեղ ամեն ինչ պետք էր սկսել զրոյից։ Սա նոր գիտելիքներ ու հմտություններ ստանալու հրաշալի հնարավորություն էր։" ✔Armine Oleyan ընդունվել է աշխատանքի SoftConstruct ընկերությունում, որպես Agile Coach: Շնորհավորում և մաղթում ենք նորանոր հաջողություններ։🤗 *«IT PM» դասընթացը «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է ՀՀ ԲՏԱՆ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Հ.Գ. Դասընթացի գրանցումը փակ է: #BSC #HTI

Post content