Post by BAB Consult

7,149 followers

Մեր հիմնական նպատակը Բուլղարիայում զբաղվածության մակարդակի աճն է, իսկ մեր առաքելությունը՝ կապ հաստատել վստահելի և կայուն գործատուների և արժեքավոր կադրերի միջև: Մենք ուզում ենք օգնել մեր երկրի աշխատողներին և արտերկրից տուն վերադառնալ ցանկացողներին` նրանց ընձեռելով կարիերայի զարգացման նոր հնարավորություններ: ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՁԵՐ ԿԱՐԻՔԸ Օգնիր մեզ գտնել ՁԵԶ Գործատուի մասին Մեր հաճախորդը Բուլղարիայում հիմնված ամենամեծ BPO (Բիզնես գործընթացների աութսորսինգ) ընկերությունն է: Հաճախորդների աջակցության միջազգային թիմի կազմում աշխատելու համար նրանք փնտրում են հայալեզու սոցիալական մեդիայի վերլուծաբան, ով պետք է իրականացնի սոցիալական ցանցերում կազմակերպության նախաձեռնությունների մոնիթորինգ և կիրառի հաջող շուկայավարման պրակտիկա: Հիմնական պարտականություններ Հնարավորինս արագ արձագանքել հաճախորդների և հետևորդների մեկնաբանություններին: Համագործակցել մարքեթինգի բաժնի հետ գովազդային արշավների նախագծման աշխատանքներում: Ստեղծել սոցիալական ծրագրերի պորտֆել, որոնք նպաստում են համայնքային նախաձեռնությունների սոցիալական ազդեցության բարձրացմանը: Որակավորումներ և հմտություններ Հայերենի գերազանց իմացություն Անգլերենի խորացված հմտություններ Հայ մշակույթի և հայոց պատմության իմացություն: Առավելություններ Լրացուցիչ բժշկական ապահովագրություն Մերսում-թերապիա աշխատավայրում Հոգեբան, ֆիթնես գոտի #socialanalytics #armenian

Post content