Post by Arusyak Gevorgyan. Doctor of Philosophy (Ph.D) in Psychology

Psychologist | PhD | Child & Trauma Psychology | Parental Guidance | Psychoeducation Developer

Երբ կյանքում ամեն ինչ «նորմալ» է, բայց ներսում՝ դատարկություն( հաճախ հնչող հարցերից) Կան պահեր, երբ արտաքինից ամեն ինչ կարգին է թվում՝ աշխատանք կա, հարաբերություններ կան, կայունություն կա… բայց ներսում չկա այն զգացումը, որ «ուրախ եմ» կամ «բավարարված եմ»։ Սա հաճախ կապված չէ արտաքին խնդիրների բացակայության հետ։ Հոգեբանության մեջ նման վիճակը կարելի է նկարագրել որպես էմոցիոնալ բթացում կամ հեդոնիկ նվազում՝ երբ հաճույքի զգացումը թուլացած է, նույնիսկ դրական իրադարձությունների դեպքում։ Սրա հնարավոր պատճառները կարող են լինել՝
• երկարատև սթրես կամ հուզական գերբեռնվածություն
• հոգնածություն և բուռն ռիթմ
• անավարտ ներքին կարիքներ կամ արժեքների հակասություն
• դեպրեսիվ սպեկտրի մեղմ դրսևորումներ (ոչ միշտ ակնհայտ)
• «ինքնաշխատ ռեժիմում» ապրելու երկար շրջան 
Ընկերներ նման վիճակը չի նշանակում, որ մարդը «անհաջող» է կամ «անհամարժեք»։ Հաճախ սա պարզապես ազդանշան է, որ հոգեկանը փորձում է ասել՝
«արտաքին կայունությունը դեռ չի նշանակում ներքին բավարարվածություն»։ Եվ երբեմն փոփոխությունը սկսվում է ոչ թե ավելի շատ բաներ ավելացնելուց, այլ՝ հասկանալուց, թե ինչն է իրականում պակասում։ #Psychology #MentalHealth #EmotionalWellbeing #Burnout #SelfAwareness #LinkedIn #Psychologist