Post by Arusyak Gevorgyan. Doctor of Philosophy (Ph.D) in Psychology
Psychologist | PhD | Child & Trauma Psychology | Parental Guidance | Psychoeducation Developer
Ո՞նց են «նորմալ» մարդիկ այսօր ծանոթանում Հայաստանում… ու նույնիսկ ամուսնանում։ 🤔😃 Մեկը՝ տանն է, աշխատում է հեռավար։🤪 Մյուսը՝ նույնպես տանն է, աշխատում է հեռավար։🫠 Մեկը չի սիրում ակումբներ։😏 Մյուսը հոգնել է ծանոթությունների հավելվածներից։😩 Աշխատավայրում բոլորը ամուսնացած են։😤 Ընկերներն էլ այլևս «մեկին ծանոթացնելու» ռեսուրս չունեն։🙂↔️ Ու մի օր նույն մարդիկ հարցնում են. «Բա ինչո՞ւ չես ամուսնանում»։☹️ Իսկ իրականում հարցը հաճախ ոչ թե ցանկության, այլ հնարավորության մեջ է. այսօր նոր մարդկանց հետ բնական ճանապարհով ծանոթանալու միջավայրերը շատերի համար զգալիորեն նվազել են։ Սոցիալական կապերն ավելի սահմանափակ են դարձել, իսկ առցանց շփումը միշտ չէ, որ վերածվում է իրական հարաբերության։ (Yerevan State University Journals) Հետաքրքիր է՝ ձեր կարծիքով այսօր Հայաստանում մարդիկ որտե՞ղ և ինչպե՞ս են իրականում ծանոթանում, սիրահարվում և ընտանիք կազմում։😁 Հգ (Հիմա կասեն Դուք հոգեբան եք ինչու՞ եք պիտակավորում <<նորմալ>> <<աննորմալ>>… Ինչ կուզեմ կանեմ 🥰ես իմ հոդվածը այ քեզ բան ես էլ եմ մարդ😂)