Post by Arsen Mkrtchyan

Operational Control | Systems Thinking | Responsibility | Practical Business Insights

Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ։ Բայց ընտրությունները երբեմն ունենում են այնպիսի դրվագներ, որ արդեն դժվար է դրանք միայն քաղաքականություն անվանել։ Օրինակ՝ Բրազիլիայում հայտնի կատակերգու Tiririca-ն ընտրվեց Կոնգրես՝ ստանալով ավելի քան 1.3 միլիոն ձայն։ Նրա քարոզարշավի միտքը շատ պարզ էր․ «Ավելի վատ արդեն չի լինի»։ Իսկ մեկ այլ տեղ ասում էր մոտավորապես այսպես. «Ես չգիտեմ՝ կոնգրեսականը ինչ է անում։ Ընտրեք ինձ, կգնամ, կիմանամ ու ձեզ կասեմ»։ Ծիծաղելի է։ Բայց երևի հենց դրա համար էլ աշխատեց։ Մարդիկ երբեմն այնքան են հոգնում լուրջ դեմքով ասված խոստումներից, որ սկսում են ավելի շատ վստահել նրան, ով գոնե չի ձևացնում, թե ամեն ինչ գիտի։ Մեկ այլ պատմություն՝ ԱՄՆ-ի Նևադա նահանգից։ Թեկնածուն մահացել էր ընտրություններից առաջ, բայց նրա անունը մնացել էր քվեաթերթիկում։ Եվ նա հաղթեց։ Այստեղ արդեն հումորը մի պահ կանգ է առնում։ Որովհետև սա ցույց է տալիս՝ երբեմն մարդիկ քվեարկում են ոչ թե մարդու օգտին, այլ իրենց սովորության, դժգոհության կամ արդեն ձևավորված վերաբերմունքի օգտին։ Դրա համար ընտրությունները երբեմն ավելի շատ պատմում են մարդկանց մասին, քան թեկնածուների։ Քվեաթերթիկը երբեմն ավելի անկեղծ է, քան նախընտրական խոսքը։ #Elections #Society #Trust #HumanBehavior

Post content