Post by Armenian Code Academy
19,410 followers
Անվճար վեբինար՝ «Թվային մարքեթինգը զբոսաշրջային բիզնեսում» թեմայով 📌 🏘️ Զբոսաշրջության ոլորտում հաջողության հասնելու համար այսօր միայն որակյալ ծառայությունը բավարար չէ․ կարևոր է նաև ճիշտ ներկայանալը, լսարանին հասնելը և վստահություն ձևավորելը թվային հարթակներում։ Հուլիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, հրավիրում ենք մասնակցելու անվճար վեբինարի՝ «Թվային մարքեթինգը զբոսաշրջության ոլորտում» թեմայով: ✨ Վեբինարը կվարի Սիրան Խուդավերդյանը(Siran Khudaverdyan)՝ Head of Marketing Cognaize-ում և Internet Marketing Professor, AUA-ում Կխոսենք այն մասին, թե ինչպե՞ս կարող են զբոսաշրջային բիզնեսները արդյունավետ օգտագործել թվային մարքեթինգի գործիքները՝ ճանաչելիությունը բարձրացնելու, ճիշտ լսարան ներգրավելու և վաճառքները զարգացնելու համար։ Կքննարկենք՝ - ինչպե՞ս կառուցել գրավիչ թվային ներկայություն զբոսաշրջության ոլորտում, - ի՞նչ դեր ունեն սոցիալական մեդիան, կոնտենտը և գովազդը հաճախորդների ներգրավման գործում, - ինչպե՞ս հասկանալ թիրախային լսարանին և ճիշտ հաղորդակցվել նրա հետ, - ի՞նչ մարքեթինգային մոտեցումներ կարող են օգնել զբոսաշրջային ծառայություններին առանձնանալ մրցակցային շուկայում։ 🔗 Ձևաչափը՝ օնլայն Վեբինարը օգտակար կլինի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների, հյուրանոցների, տուրիստական ընկերությունների, ուղեկցորդների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսը թվային հարթակներում։ Գրանցման հղումը՝ https://luma.com/8ownx12i