Post by Argam Amiraghyan

Tech-Armenian

Ընկերներ ջան, սեփական որոշման համաձայն դադարեցնում եմ աշխատանքս Union of Advanced Technology Enterprises (UATE)-ում։ Հիշում եմ, երբ բանակից հետո առաջին անգամ հանդիպեցի Sargis-ին, առաջին բանը, որ տպավորեց, անկեղծությունն էր, ու հասկացա, որ ԱՏՁՄ-ում հավաքված են անկեղծ ծառայողներ։ Հավաստիացա, որ մեր պայքարն արդար է։ Ինչպես Կարեն Վարդանյանն էր ասում՝ մենք ինչ-որ մեկի դեմ չենք, մենք հանուն ենք․․․ Arayik, Ani, Anahit, Maya, Sargis, ձեր նման մարդիկ քիչ են, ու աշխարհը միշտ նման մարդկանց կարիքն ունի։ Այս ընթացքում անդադար սովորել եմ, ուժեղացել, բայց գտնում եմ, որ այս պահին անհրաժեշտ է ավելի արագ ու այլ ճանապարհներով ուժեղանալ, որպեսզի գալիք ներդրած ժամանակն ու էներգիան հանգեցնեն մեծ փոփոխությունների։ Քանի որ պետության, կազմակերպության, անձի անկախությունը գնահատվում է իր «արտակարգ դրություն» հայտարարելու կարողությամբ, որպես արմաթցի՝ ինքս իմ կյանքում հայտարարում եմ արտակարգ դրություն և նոր մոտեցմամբ կշարունակեմ առաքելությունս։ Մեծ ու առանձնահատուկ շնորհակալություն՝ Maya Shahumyan-ին՝ շատ ու շատ իրար հետ գլուխ բերած գործերից ու արժանիքներից զատ՝ զարգացմանս ճանապարհին աջակից լինելու համար։ Շնորհակալ եմ Կարեն Վարդանյանի «Հաղթանակի դրոշը» բարձր պահելու համար։ Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք հետնաբեմում ահռելի մեծ գործ են արել՝ առանց լուսաբանումների։ Իրենց հետ կարճ աշխատելով՝ ստացել եմ հմտությունների ու գիտելիքների մեծ պաշար՝ Nune Hovhannisyan , Vahagn Poghosyan , վարձքներդ կատար։ Վստահեցնում եմ՝ 17.000 արմաթցիների և 600-ից ավել խմբավարների շնորհիվ կունենանք բոլորիս երազած երկիրը։ Արմաթը մեր՝ բոլորիս Հաղթանակի դրոշն է։

Post content