Post by Ani Nazarian

Head Of Education Department at the National Gallery of Armenia

Սիրում եք հետաքրքիր և ստեղծագործական աշխատանք, ուզում եք մասնագիտական աճ, ուրեմն մշակութաբանի մասնագիտությունը հենց Ձեզ համար է։ 11 տարի է անցել, բայց մեծ կարոտով և սիրով եմ հիշում ուսումնառությանս տարիները, մասնագիտություն, որը ստիպում է վերլուծել, ստեղծագործել և զարգացնել ազատ մտածողություն։ Որպես մշակութաբան, հնարավորություն եմ ունեցել մասնակցել միջազգային գիտաժողովների՝ Վրաստանում, Հայաստանում, Ճապոնիայում, ներկայացնել մեր երկրի մշակույթը և թանգարանային կյանքը։ Վերապատրաստում եմ անցել Ռումինիայում, ուսումնասիրել իրենց փորձը թանգարանային մենեջմենթի ոլորտում և կիսվել իմ գիտելիքներով և փորձով։ Հանդիսանում եմ մասնագիտական միջազգային կազմակերպությունների անդամ։ Դասավանդում եմ Շիրակի պետական համալսարան/Shirak State University-ում։ Աշխատում եմ National Gallery of Armenia/ Հայաստանի ազգային պատկերասրահ-ում, որպես գիտակրթական բաժնի պատասխանատու և ցանկացած նոր գաղափար, նոր ծրագիր մտահղանալու և իրականացնելու գործում ինձ օգնում է ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆԻ մասնագիտությունս, որի շնորհիվ սովորական թվացող իրերին և երևույթներին այլ աչքով ես նայում՝ «մշակույթի պրիզմայով»։ Ասպիրանտ եմ մշակութաբանության ամբիոնում և վստահ շարունակելու եմ իմ քայլերը ոլորտում։ Միացի՛ր ԵՊՀ մշակութաբանների մեծ ընտանիքին։ #_արի_ԵՊՀ_արի_մշակութաբանության_ամբիոն

Post contentPost contentPost content