ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ
Ավագ դպրոցի տնօրենը «Այբ» դպրոցի ավագ ղեկավարների թիմի անդամ է և հաշվետու է դպրոցի գործադիր տնօրենին։ Նրա հիմնական պատասխանատվությունը ավագ դպրոցի յուրաքանչյուր աշակերտի ամբողջական կրթական փորձառությունն ու զարգացումը ապահովելն է՝ ստեղծելով անվտանգ, արժեքահեն և ոգեշնչող միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի բացահայտելու իր ներուժը և հասնելու բարձր կրթական արդյունքների։ Միաժամանակ, որպես դպրոցի ավագ ղեկավար, նա մասնակցում է դպրոցի ռազմավարական կառավարմանը և համագործակցում դպրոցի մյուս թիմերի հետ՝ ապահովելով «Այբ» դպրոցի առաքելության և ռազմավարական նպատակների իրականացումը։
Առանձնացնում ենք «Այբ» ավագ դպրոցի տնօրենի գործունեության հետևյալ հիմնական ուղղությունները՝
- ռազմավարական, գաղափարական և արժեքային առաջնորդություն,
- կրթական գործընթացի կառավարում,
- անձնակազմի կառավարում և զարգացում։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Լինել ոգեշնչող առաջնորդ դպրոցի համայնքների համար և նպաստել «Այբ» դպրոցի առաքելության իրականացմանը, արժեքների և սկզբունքների փոխանցմանն ու տարածմանը։
- Ապահովել մշտապես զարգացնող կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն ունի բացահայտելու և իրացնելու իր ներուժը, փորձարկելու նոր մոտեցումներ և մեթոդներ:
- Առաջնորդել ավագ դպրոցի զարգացումը՝ ներառյալ ավագ դպրոցի հայեցակարգի և զարգացման ռազմավարության մշակումը:
- Ապահովել դպրոցի կրթական համակարգի շարունակական զարգացումն ու արդյունավետությունը։
- Խրախուսել ավագ դպրոցի ներսում փորձի փոխանակման և լավագույն փորձի տարածման մշակույթը, հետազոտությունների իրականացումը, նախաձեռնել և աջակցել տվյալահեն նորարարությունների ներդրմանը:
- Իրականացնել համագործակցության նախագծեր այլ դպրոցների և համալսարանների հետ՝ ընդլայնելով աշակերտների կրթական հնարավորություններն ու փորձառությունը։
- Ապահովել աշակերտների սոցիալ-հուզական բարեկեցությանը նպաստող անվտանգ, աջակցող և զարգացնող միջավայր։
- Ապահովել ակադեմիական ազնվության մշակույթի պահպանումը ինչպես աշխատակիցների, այնպես էլ աշակերտների շրջանում:
- Ապահովել կրթական ծրագրերի անխափան իրականացումը և կրթական գործընթացի կազմակերպումը համաձայն պետական չափորոշիչների, «Այբ» դպրոցի կրթական ծրագրի և ուսումնառության նպատակների։
- Համոզվել, որ կրթական գործընթացն ու ուսուցիչների աշխատանքը նպաստում են ավագ դպրոցի յուրաքանչյուր աշակերտի՝ «Այբ» աշակերտի նկարագրի սկզբունքների համաձայն ձևավորմանն ու զարգացմանը։
- Ստեղծել ոգեշնչող ուսումնառության բազմազան հնարավորություններ աշակերտների համար՝ նախագծերի, միջոցառումների, հանդիպումների և հանրային բարիքին միտված այլ նախաձեռնությունների միջոցով։
- Ապահովել դասավանդման բովանդակության, կիրառվող մեթոդների և ուսումնական նյութերի համապատասխանությունը ավագ դպրոցի աշակերտների տարիքային առանձնահատկություններին և սովորողների արժեքային ու կրթական զարգացմանը։
- Վերահսկել, որ դասացուցակի կազմումն ու ժամաբաշխումը կատարվեն ըստ ավագ դպրոցի և աշակերտների տարիքային առանձնահատկությունների, առողջապահական պահանջների։
- Մշտադիտարկել կրթության որակը ավագ դպրոցում՝ կիրառելով անաչառ գնահատման գործիքներ, հետազոտություններ և տվյալների վերլուծություն՝ աշակերտների ուսումնառության շարունակական բարելավումն ապահովելու նպատակով։
- Նախաձեռնել և կատարել ավագ դպրոցի աշակերտների զարգացման արդյունքների վերաբերյալ վերլուծություններ, դրանց բարելավմանն ուղղված գործողություններ և ծրագրեր:
- Ապահովել արդյունավետ և վստահելի հաղորդակցություն ավագ դպրոցի աշակերտների, ծնողների և այլ շահակիցների հետ, կազմակերպել ավագ դպրոցի ծնողական ժողովները, անհրաժեշտության դեպքում՝ անհատական հանդիպումները:
- Ապահովել կացարանի աշխատանքը և աշակերտների ինքնուրույնությանն ու զարգացմանը նպաստող առողջ ու անվտանգ առօրյան ու կենցաղը։
- Ապահովել աշակերտների մասնագիտական հետաքրքրությունների բացահայտման, մասնագիտական կողմնորոշման, անհատական խորհրդատվության և բուհերի դիմում-հայտերի պատրաստման գործընթացի արդյունավետ իրականացումը։
- Ուղղորդել աշակերտներին՝ կատարելու ուսումնական առարկաների տեղեկացված և գիտակցված ընտրություն։
- Ապահովել արդյունավետ համագործակցությունը տեղական և միջազգային համալսարանների հետ՝ ընդլայնելով աշակերտների հետագա կրթական հնարավորությունները։
- Վերահսկել նախագծային ուսումնառության ակումբների ձևավորումը և «սովորել անելով» մոդելի շարունակականությունն ու զարգացումը՝ ապահովելով աշակերտների ներգրավվածությունը արդիական, իրական համայնքային խնդիրների լուծմանն ուղղված նախագծերում։
- Սերտ համագործակցել շրջանավարտների ակումբի հետ, խթանել նրանց ներգրավումը դպրոցական նախաձեռնություններում ու մենտորության ծրագրում՝ նպաստելով սերունդների միջև կապերի ձևավորմանը, պահպանմանը, փորձի փոխանակմանը։
- Աջակցել աշակերտների և/կամ շրջանավարտների նախաձեռնությունների, մասնավորապես «ԱյբԱր» պարախմբի և «Կամար» երգչախմբի գործունեության ծավալմանը և զարգացմանը։
- Ապահովել բարձր մասնագիտական որակների, շարունակական զարգացման և գերազանցության ձգտող թիմի ձևավորումը:
- Պարբերաբար վերանայել և լավարկել դպրոցում առկա գործընթացները՝ հաշվի առնելով տվյալ պահին դպրոցի զարգացման կարիքները, սեփական և միջազգային լավագույն փորձը։
- Ապահովել, որ թիմի համար սահմանված նպատակները համապատասխանեն դպրոցի ռազմավարությանն ու առաջնահերթություններին։
- Մշակել և կիրառության մեջ դնել թիմի անդամների մասնագիտական զարգացման կարիքների բացահայտման և գնահատման շրջանակ (framework), դրա հիման վրա կազմել և իրականացնել անհատական և թիմային մասնագիտական զարգացման ծրագրեր։
- Զարգացնել թիմի անդամների առաջնորդական կարողությունները և ապահովել անհրաժեշտ աջակցությունը:
- Նպաստել թիմի շահադրդման, ներգրավվածության և պատասխանատվության մակարդակի բարձրացմանը, խթանել դրական, համագործակցային աշխատանքային միջավայր և թիմային ոգի:
- Խթանել սերտ համագործակցություն աշակերտական համայնքի համակարգողների, դասավանդող ուսուցիչների, հոգեբանների և այլ աշխատակիցների միջև:
- Նախաձեռնել և ղեկավարել ավագ դպրոցին հատուկ քաղաքականությունների, կարգերի և ընթացակարգերի մշակումը, պարբերաբար գնահատել գործող կարգերի արդյունավետությունը և կատարելագործել դրանք։
- Ապահովել, որ դպրոցում առկա գործընթացները տեղի ունենան ըստ հաստատված կարգերի։
- Մշտադիտարկել դպրոցում տեղի ունեցող գործընթացները, բարձրաձայնել առկա խնդիրները և ներգրավվել դրանց լուծման մեջ։
- Սերտ համագործակցել կրտսեր և միջին դպրոցների, կրթական գծով տնօրենների հետ՝ դպրոցների համաժամյա աշխատանքը կազմակերպելու, աշակերտների և աշխատակիցների հետ աշխատանքում նույն սկզբունքներով և արժեքներով առաջնորդվելու նպատակով։
- Հետևել միջազգային կրթական զարգացումներին, ուսումնասիրել առաջատար դպրոցների փորձն ու նորարարական մոտեցումները և նախաձեռնել փոփոխություններ դպրոցում։
- Նախաձեռնել և իրականացնել համայնքաշինական ծրագրեր և միջոցառումներ՝ աշակերտների, ծնողների, բարերարների և այլ շահակիցների ներգրավմամբ:
- Շարունակաբար ընդլայնել սեփական գիտելիքները դպրոցի գործունեությանն առնչվող ոլորտներում՝ ներառյալ կրթությունը, առաջնորդությունը, կառավարումը, ֆինանսները, իրավունքը, մարկետինգը և այլն:
- Կազմել ավագ դպրոցի բյուջեն և ապահովել դրա արդյունավետ և նպատակային իրականացումը:
- Հետևել կրթության ոլորտի օրենսդրական փոփոխություններին և ապահովել դրանց կիրառումը դպրոցում։
- Ակտիվ ներգրավվել «Այբ» դպրոցի ճանաչման և առաջխաղացման գործընթացներում, աջակցել դրամահավաքային միջոցառումներին:
- Պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել գործադիր տնօրենին, հոգաբարձուների խորհրդին և այլ իրավասու մարմիններին՝ ավագ դպրոցի գործունեության, արդյունքների և ռազմավարական նպատակների իրականացման վերաբերյալ։
- Կատարել գործադիր տնօրենի կամ հոգաբարձուների խորհրդի հանձնարարած այլ պարտականություններ:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան՝ նախընտրաբար կրթության, մանկավարժության, կրթական կառավարման կամ հարակից ոլորտներում (այս ոլորտներում գիտական աստիճանը ցանկալի է)
- Դասավանդման առնվազն 5 տարվա փորձ
- Կրթական ծրագրերի մշակման, ներդրման և գնահատման փորձ
- ՀՀ օրենսդրության և կրթական ոլորտի հիմնական կարգավորումների իմացություն
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցվելու հմտություններ
- Ֆինանսների հիմունքների իմացություն՝ բյուջեն կարդալու և վերանայելու համար
- Ղեկավարի փորձառություն միջին կամ մեծ հաստատությունում
- Մարդկանց ոգևորելու, շահադրդելու և ներգրավելու կարողություն
- Ժամանակակից կրթական միտումներին և զարգացումներին տեղեկացվածություն
- Փաստական տվյալներն ուսումնասիրելու, դրանց հիման վրա եզրակացություններ անելու և որոշումներ կայացնելու կարողություն
- Առաջնահերթություններ սահմանելու, բարդ խնդիրներ լուծելու, ռիսկերը գնահատելու ունակություն
- Որոշումներ կայացնելու և պատասխանատվություն ստանձնելու ունակություն
- Փոփոխությունների կառավարման և նորարարությունների ներդրման կարողություն
- Տարբեր շահակիցների՝ աշակերտների, ծնողների, ուսուցիչների, ղեկավարության և գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
- Ստեղծարար միտք
- Հուզական բանականություն
- Արագ արձագանքելու կարողություն
- Հարաբերություններ ստեղծելու և զարգացնելու կարողություն
- Հումորի լավ զգացում
- Ինքնաճանաչողություն